Բաժին. Տնտեսական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է ԵՎ ՈՒՍԱՆԵԼԻ»

Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվար է բավարար կոչել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ կայացած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի. « Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ», -ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Լեհաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով կարևոր է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեությունը:

Share