Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 1,19%-ը: Այս արդյունքի հիման վրա երկրի իշխանությունները կանխատեսում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով հնարավոր կլինի երկրի բյուջեի պակասուրդը «պահել» նպատակային՝ 6,5% մակարդակում:

2012 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 7%-ը:

Եվրահանձնաժողովի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2016 թվականը Իսպանիայի բյուջեի պակասուրդը պետք է իջեցվի և սահմանվի ՀՆԱ-ի 3% մակարդակում: 

Share