Բաժին. Տնտեսական

ՑԻՆԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ Է

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ամբողջ աշխարհում ցինկի արտադրության ծավալը կազմել է 4,325 մլն տոննա, իսկ ցինկի սպառումը՝ 4,277 մլն տոննա: Արդյունքում, համաշխարհային շուկայում առաջացել է ցինկի շուրջ 48 հազար տոննայի ավելցուկ: Այս մասին հաղորդում է ILZSG-ը (International Lead & Zinc Study Group):

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին աշխարհում ցինկի արտադրության ծավալներն աճել են 3,4%-ով, իսկ պահանջարկը՝ 6%-ով: Ընդ որում, ցինկի սպառման ծավալներն առավելապես աճել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հնդկաստանում և Չինաստանում:

Share