Բաժին. Տնտեսական

ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի եկամուտներն աճում են՝ հիմնականում շնորհիվ այն անշարժ գույքի, որը նա ունի: BBC-ի հաղորդմամբ՝ արդեն հաջորդ տարի Եղիսաբեթ Երկրորդի տարեկան եկամուտները կկազմեն 58 մլն ԱՄՆ դոլար՝  նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 5%-ով: Սպասվում է, որ այս գումարները կուղղեն թագավորական դղյակների «թարմացմանը»:

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի թագուհու եկամուտներն աճում են երկրի կառավարության կողմից բյուջեի կրճատմանն ուղղված քաղաքականության համատեսքտում: 

Share