Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ «ՉԻ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

2013 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն աճել է 1,8%-ով: Այս մասին հաղորդում է երկրի Տնտեսական վիճակագրության բյուրոն: Նշենք, որ ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին, որ հաշվետու եռամսյակում երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4%:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն աճել էր ընդամենը 0,4%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու երեք ամսում ԱՄՆ-ում «անձնական ծախսերն» ավելացել են 2,6%-ով` մինչ այս կանխատեսվող 3,4%-ի դիմաց, ինչով և պայմանավորված՝ վերանայվել է ՀՆԱ-ի աճի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում արտահանումը կրճատվել է 1,1%-ով,  ներմուծումը՝  0.4%-ով:

Եռամսյակի ընթացքում ներդրումները աճել են 0,4%-ով՝ մինչ այս կանխատեսված 2,2%-ի դիմաց:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝  ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կավելանա 1,9%-ով:

Share