Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԻՋԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է

Վերջին մեկ շաբաթում ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը զգալի աճել է՝  հասնելով շուրջ 20 տարվա կտրվածքով իր առավելագույն մակարդակին: Այսպես, մեկ շաբաթվա ընթացքում 30 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը 3,93%-ից հասել է 4,46%-ի: Այս մասին հաղորդում է Freddie Mac հիփոթեքային գործակալությունը:
Նշենք, որ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը մյուս երկրների համար անհամեմատ ցածր է: Դա պայմանավորված է ԱՄՆ իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ. Դաշնային պահուստային համակարգը ամսական գնում է մոտ $40 մլրդ ընդհանուր ծավալով հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսեր:
Ինչպես նշում են վերլուծաբանները՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անշարժ գույքի շուկայում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքի աճը պայմանավորված է Դաշնային պահուստային համաարգի ղեկավար Բեն Բերնանկեի այն հայտարարությամբ, ըստ որի՝ մոտ ապագայում հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսերի գնման ծավալները կարող են կրճատվել:
Չի բացառվում, որ առաջիկայում ևս հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը շարունակի աճել, ինչն, անշուշտ, բացասական ազդեցություն կարող է թողնել ԱՄՆ անշարժ գույքի շուկայի ընդհանուր զարգացման վրա:
Share