Տնտեսական

2025թ.-ի ապրիլին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 1,662

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի ապրիլի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,662:

2025թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1,289 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 77․6%-ը:

Կոտայքում իրականացվել է 89 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․4%-ը:

Շիրակում՝ 62 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․7%:

Լոռիում՝ 59 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․5%:

Արմավիրում իրականացվել է 42 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․5%-ը:

Սյունիքում՝ 37 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․2%-ը:

Գեղարքունիքում՝ 27 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․6%:

Արարատում իրականացվել է 17 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1%-ը:

Տավուշում՝ 15 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․0%:

Արագածատնում իրականացվել է 13 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0.8%-ը:

Վայոց Ձորում՝ 12 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․7%:

Share