Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՆՅԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է «Երկկողմ առևտուր և ներդրումային հնարավորություններ» թեմայով  սեմինար-շնորհանդես: Այն կազմակերպել էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։  

Շնորհանդեսին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ներկայացրել է Արգենտինայի արտահանման պոտենցիալը, ներդրումային հնարավորությունները և հայ-արգենտինյան ապրանքաշրջանառության ավելացման ներուժը։  

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը՝ նշելով երկու ժողովուրդների ջերմ ու բարեկամական կապերը, միաժամանակ ընդգծել է, որ տնտեսականը անհամեմատ զիջում է բարեկամականին և հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հատկապես Հայաստանից արտահանվող ապրանքատեսականին ավելացնելու ուղղությամբ: 

Հանդիպմանը մասնակցել են հանրապետական ու միջազգային տարբեր կազմակերպությունների պատասխանատուներ և գործարարներ:

Share