Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵԼՎԵԼ Է «ԼՈՒԼԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԾ «ՉԱՆԱԽ» ՊԱՆՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանից «Չանախ» պանիր արտահանելու համար:

Ծառայության աշխատակից-տեսուչի կողմից արտահանվող խմբաքանակից կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է և կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ «Լուլա» ՍՊԸ-ի՝ 2013 թվականի հունիս ամսվա արտադրության «Չանախ» տեսակի պանրի մեջ ԱՑԽՄ ցուցանիշը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

Ծառայությունից տեղեկացնում են, որ համապատասխան խմբաքանակը ենթակա է օգտահանման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ջերմային վերամշակման եղանակով՝ այլ նպատակով (որպես հումք, անասնակեր և այլն) օգտագործելու համար։

Share