Բաժին. Տնտեսական

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող՝ «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակցի, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից, ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 60 առաջարկ:  

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: Նա նշել է, որ ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով: «Համոզված եմ, որ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն», – նշել է Արամ Սուքիասյանը:

Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել  հանրությանը:

Share