Բաժին. Տնտեսական

ԽՈՐՎԱԹԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ԱՆԴԱՄ-ԵՐԿԻՐԸ

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամ-երկիրը, իսկ Խորվաթիայի ազգային լեզուն՝ Եվրամիության 24-րդ պաշտոնական լեզուն:

Այսօրվանից Խորվաթիայի ներկայացուցիչները կսկսեն պաշտոնապես աշխատել Եվրամիության կառույցներում:

Նշենք, որ Եվրամիությանը Խորվաթիայի միանալու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարին երկրում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքներով բնակչության զգալի մասը կողմ էր արտահայտվել Եվրամիության անդամ դառնալուն: 

Share