Տնտեսական

Տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունն աճել է 9.8%

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2025 թվականի առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ ծավալը ընթացիկ գներով կազմել է 21.798,2 միլիոն լարի, իսկ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 9.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՆԱ-ի դեֆլյատորի փոփոխությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.4%։

Առաջին եռամսյակում տնտեսական աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝

տեղեկատվություն և հաղորդակցություն՝ +28.6%,

կրթություն՝ +27.7%,

անշարժ գույքի գործարքներ՝ +12.9%,

մեծածախ և մանրածախ առևտուր; ավտոտրանսպորտի և մոտոցիկլների վերանորոգում՝ +6.1%,

պետական կառավարում և պաշտպանություն; պարտադիր սոցիալական ապահովագրություն՝ +11%,

առողջապահություն և սոցիալական ապահովում՝ +17.9%,

տրանսպորտ և պահեստավորում՝ +9.5%,

ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ +8.7%։

Միևնույն ժամանակ՝ նվազում է գրանցվել հետևյալ ճյուղերում՝

գյուղատնտեսություն, անտառտնտեսություն և ձկնորսություն՝ -4.6%,

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդափոխման մատակարարում՝ -5.1%։

Share