Բաժին. Տնտեսական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ

Շվեյցարիայում գործող «բանկային գաղտնիքի» դեմ ուղղված միջազգային ճնշումների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում երկրի ֆինանսական շուկայի նկատմամբ կիրառովող զգուշավորության պայմաններում կրճատվել է Շվեյցարիայում գործունեություն ծավալող միջազգային բանկերի թիվը: Bloomberg-ը գրում է, որ Շվեյցարիայի ֆինանսական շուկայի ներկայիս իրավիճակը կարող է առավել ակտիվացնել երկրում գործող ֆինանսական կառույցների շրջանում կլանումների և միաձուլումների ավելացմանը:

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ տարվա ընթացքում Շվեյցարիայում գործող միջազգային բանկերի թիվը 145-ից կրճատվել և հասել է 129-ի: Միևնույն ժամանակ, 2008-2012թթ. Շվեյցարիայում գործող օտարերկրյա բանկերի համախառն ակտիվները կրճատվել են 25%-ով և այժմ կազմում են շուրջ 921 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ Շվեյցարիան աստիճանաբար կկորցնի «հարկային դրախտի» իր կարգավիճակը: 

Share