Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկանցում են, որ «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն են ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի 01.07.2013թ. փորձարկման արձանագրությունները, որոնց համաձայն՝ «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակները համապատասխանում են «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-ն որոշման պահանջներին: Հիմք ընդունելով այս արձանագրությունները՝ Ծառայության պետի 2013թ. հուլիսի 3-ի որոշմամբ վերացվել է «Պանացեա» ՍՊԸ-ի «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրության 2013 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանված արգելանքը:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Ընկերությունն այսուհետ կարող է արտադրել վերոնշյալ արտադրատեսակները:

 

Share