Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 150 ՏՈՆՆԱ ՊԱՂՊԱՂԱԿ

2012 թվականին պաղպաղակ արտադրող հայաստանյան ընկերություններն արտահանել են շուրջ 150.3 տոննա պաղպաղակ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ արտահանված պաղպաղակի ընդհանուր արժեքը կազմել է 481,8 հազար ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ տարում մեր երկիր է ներմուծվել 55.2 տոննա պաղպաղակ՝ 388,0 հազար ԱՄՆ դոլար արժեքով:

Ներկայացված տվյալները վկայում են, որ մեր երկիրը հիմնականում արտահանում է համեմատաբար էժան, ներմուծում՝ համեմատաբար բարձր գին ունեցող պաղպաղակ:

Share