Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐ. «ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԵՐՔ ԿԱ»

Կարկտահարված համայնքներում բերք կա, և, հատկապես, ծիրանի բերք: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօրվա կառավարության նիստի շրջանակներում: Նա նշել է, որ կարկտահարված բերքը բոլոր վերամշակող ընկերությունները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը շուկայում չի կարելի վաճառել: Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ միայն խաղողի այգիներում բերքը պակաս է երևում:

Կառավարության նիստի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժած գյուղացիական տնտեսություններին տրվել են 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվել է լրացուցիչ 3800 հա կրկնացան:

Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ ջրի վարձերից ազատվել են բոլոր գյուղացիական տնտեսությունները` 650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվել է Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն:

Սպասվում է, որ մոտ 50 հակակարկտային կայան կտեղադրվի Արմավիրի մարզում:

Share