Բաժին. Տնտեսական

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել և «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. հուլիսի 20-ը։  

Նշենք, որ Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։

Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ` 80-90 հազ. դրամ միջին աշխատավարձով։

Share