Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման՝ «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված  նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:

Share