Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՍՊԱՍԱՐԿՎԻ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Քինգ  Դելյուքս» ՍՊԸ կողմից Հայաստան են ներկրվել թվով 19 «Յութունգ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կփոխարինեն Երևան-Աբովյան N 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին։ Արդյունքում, կբարձրանա ուղևորների սպասարկման որակը և անվտանգությունը։

Նոր ավտոբուսների ուղեգիծ մտնելու մեկնարկը նախատեսված է այսօր՝ հուլիսի 10-ին:

Share