Բաժին. Տնտեսական

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ. «ԱՅՍՈՒՀԵՏ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՎԵՐԺ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, ըստ որի՝ միջպետական և միջմարզային երթուղիները սպասարկող մեքենաները անպայման պետք է լինեն բարեկարգ և նոր:

Այն ընկերությունները, որոնք Հայաստան կներկրեն նոր և բարեկարգ ավտոբուսներ, խնդիր չեն ունենա՝ կաշխատեն այն երթուղով, որով կցանկանան: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:  

«Կան սեփականատերեր, ովքեր մեքենաներ են գնել դեռևս 10 տարի առաջ, որոնք արդեն շարքից դուրս են եկել, բայց տերերը դրանցով ուզում են նորից հաղթել մրցույթում: Այսուհետ չեն լինելու հավերժ սեփականատերեր»,- շեշտել է Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը  նշել է, որ նոր որդեգրած քաղաքականությունն անդրադառնալու է նաև բարեգործության վրա. «Եթե անում ենք բարեգործություն, ապա մեքենաները պետք է լինեն 100 տոկոսանոց որակով: Բարեգործություն են անում հնամաշ մեքենաներով, անունն էլ դնում բարեգործություն: Եթե կարող եք լավ մեքենաներով անել այդ բարեգործությունը, ապա արեք, իսկ եթե ոչ, վճարեք այդ երթուղիները սպասարկողներին, թող նրանք փոխադրեն»,- ընդգծել է Գ. Բեգլարյանը:

Share