Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վաղը՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացնի Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով:
Միջոցառման նպատակն է քննարկել ՎԱԿ համակարգի բարեփոխումները Հայաստանում՝ որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս, և ներկայացնելՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային փորձի լավագույն օրինակ:
Նշենք, որ համաժողովին նախորդել է «Ի-Դի-Էմ-Սի»-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև մտադրությունների հուշագրի ստորագրումը հուլիսի 11-ին: Հուշագրի շրջանակումնախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցեն Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու ուղղությամբ՝ հայաստանյան բիզնեսներին և սպառողներին առաջարկելով ավանդական դատական գործընթացներին այլընտրանք:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրնուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության ևեկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլո-գիաներ,պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:
Share