Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԻՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է 177 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ

2013 թվականի հունիս ամիսն ԱՄՆ դաշնային բյուջեն ամփոփվել է հավելուրդով: Այն կազմել է 117 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 59,74 մլրդ ԱՄՆ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսյան հավելուրդի ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով:

Հավելուրդը պայմանավորված է հարկային եկամուտների աճով և դրա զուգահեռ բյուջեի ծախսերի կրճատմամբ:

Հատկանշական է, որ բյուջեի հավելուրդի ցուցանիշը զգալի գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Հաշվետու ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին 39,5 մլրդ ԱՄՆ դոլարի հավելուրդ:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 509,8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվել է 394,4 մլրդ ԱՄՆ դոլարով:  Ֆինանսական տարին ԱՄՆ-ն կափոփի 2013 թվականի սեպտեմբերի 30-ին:

Սպասվում է, որ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 670 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարի արձանագրված 1,09 տրիլիոն ԱՄՆ դոլարի դիմաց:

2009 թվականին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր ռեկորդային 1,41 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share