Բաժին. Տնտեսական

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԻՆԴԻԱՍՈՖԹ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհուրդը 2013թ. նոյեմբերի 28-29-ը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում կազմակերպում է «ԻնդիաՍոֆթ» ամենամյա ՏՏ միջոցառումը: Միջոցառման հովանավորներն են Հնդկաստանի կառավարությունը և Առևտրի և արդյունաբերության նախարարությունը: 

«ԻնդիաՍոֆթ»-ը ավանդական դարձած ամենամյա ՏՏ միջոցառում է, որն այս տարի հիմնականում կողմնորոշված է լինելու դեպի ԱՊՀ երկրների ՏՏ շուկաները:

Վերոնշյալ միջոցառմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությունը հնարավորություն կընձեռի հայկական ՏՏ ընկերություններին ծանոթանալու տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, հայտնաբերելու նոր ներդրումային հնարավորություններ, ստեղծելու նոր գործարար կապեր:

«ԻնդիաՍոֆթ 2013» ամենամյա ՏՏ միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.indiasoft.org հասցեով:

Share