Բաժին. Տնտեսական

ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է, ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ՝ ՏՊԱՎՈՐԻՉ

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկանցում են, որ ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը:  

Մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն: Նշենք, որ 2012թ.-ի այս նույն ժամանակահատվածում մթերման ցուցանիշը կազմել էր 31,280 տոննա:

Ընդ որում, 21 մթերող ընկերություն այս պահին մթերել է շուրջ 10,108 տոննա ծիրան: Նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր:  

Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:

Ըստ նախարարության տվյալների՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն (Նոյան բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը:

Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը (ք. Էջմիածին Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարանը (Արտաշատի մարզ գ. Այգեստան), «Արտֆուդ»-ը (Արմավիրի մարզ ք. Արտաշատ), «Սիս Նատուրալ»-ը (ք. Երեւան, Հաղթանակի 1/ 7), «Հայասի գրուպ»-ը (Արգածոտնի մարզ, գ. Ոսկեվազ):

Share