Բաժին. Տնտեսական

ՀԵՐՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ավելի վաղ հրապարակված՝ «2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները» նյութի մեջ թույլ է տրվել վրիպակ:

Մակնշման խնդիր ունեցող արտադրանք շուկայահանած ընկերությունների ցանկում առկա «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ» ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ» անվանման փոխարեն պետք է լինի «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ» անվանումը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայցում է «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի և ընթերցողի ներողամտությունը վրիպակի համար:

Share