Բաժին. Տնտեսական

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՇՈՒՐՋ 10500 ԴԻՄՈՐԴ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով՝ առանց ներբուհական քննությունների, ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10500 դիմորդ, որից վճարովի համակարգ՝ շուրջ 9100: Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն  մրցութային շեմը չի հաղթահարել  շուրջ 600 դիմորդ: Քննություններին անբավարար միավորներ է ստացել և մրցույթից դուրս է մնացել շուրջ 2600 դիմորդ:

Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:

2013 թվականի միասնական քննությունների արդյունքում բուհեր ընդունված դիմորդների ցուցակները, ըստ կարգի, կհրապարակվեն այսօր՝ հուլիսի 15-ին:

Share