Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հուլիսի 15-ին Երևանում կայացել է Հայաստան-Իրան գործարար համաժողով։  

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատից՝ համաժողովին, ի թիվս հայ և իրանցի պաշտոնատար այրերի, ելույթ է ունեցել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը: Իր ելույթում նա նշել է, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում Պալատը լուրջ ներդրում ունի և իրանցի գործարարի բարեկամն ու օգնականն է Հայաստանում։ Պալատի նախաձեռնությամբ Իրանում և Հայաստանում կազմակերպվել են բազմաթիվ  բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ և կլոր սեղաններ, որոնց շնորհիվ իրականացվել են համատեղ ծրագրեր։

Համաժողովի շրջանակներում Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը ստորագրել են տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային  հարաբերությունները ընդլայնելու փոխըմբռնման հուշագիր։

Share