Բաժին. Տնտեսական

ԻՍԼԱՆԴԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Իսլանդիայի նոր կառավարությունը, որը ժամանակավորապես դադարեցրել է Եվրամիությանը երկրի հնարավոր անդամակցության շուրջ տարվող բանակցությունները, մտադիր է հարցը ներկայացնել համազգային հանրաքվեի:

Հանրաքվեի անցկացման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Եվրոպական մամուլը գրում է, որ նախնական հարցումների համաձայն՝ Իսլանդիայի բնակչությանը մեծ մասը դեմ է Եվրամիությանն անդամակցությանը: Պատճառը ոչ միայն եվրոպական ճգնաժամն է, այլև վերջին ժամանակահատվածում խորացող տարաձայնությունները:

եվրոպական պարտքային ճգնաժամի պայմաններում իսլանդական բանկերի անկումը երկրի քաղաքացիների հայացքն ուղղել է դեպի ձկնորսություն, որն ապահովում է երկրի արտահանման ծավալի 70%-ը: Այս փաստն այնքան էլ չի գոհացնում Եվրամիությանը, որը մտահոգված է այս ռեսուրսի «չափի շատ օգտագործմամբ»:

Նշենք, որ Իսլանդիան Եվրամիությանը միանալու դիմում էր ներկայացրել 2008 թվականին:

Share