Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

Երեկ երեկոյան Հունաստանի խորհրդարանն ընդունել է պետական հատվածում  կրճատումների վերաբերյալ օրենքների նախագիծը, որի հաստատումը երկրի միջազգային վարկատուների կողմից ներկայացվել էր որպես պարտադիր պայման՝ հերթական վարկային տրանշի համար: Եվրոպական մամուլը գրում է, որ նախագծի ընդունումը թույլ կտա Հունաստանին ստանալ ևս 6,8 մլրդ եվրոյի վարկ Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից:   

Նախագիծը, որին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, նախատեսում է մինչև տարեվերջ շուրջ 4 հազար պետական աշխատատեղի կրճատում: Բացի այդ, սպասվում է, որ շուրջ 25 հազար պետական աշխատող, հիմնականում ուսուցիչներ և ոստիկաններ, կփոխադրվեն կադրային ռեզերվ և հնարավորություն կունենան առաջիկա ութ ամսվա ընթացքում պետական հատվածում անցել նոր աշխատանքի: Հակառակ դեպքում, վերջիններիս ևս սպասվում է գործազրկություն:

Նշենք, որ նախագծի ընդունումը ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Share