Բաժին. Տնտեսական

ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՋԻՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ («Մերգելյան ինստիտուտ») տարածքներում:

Սահմանվել են ազատ տնտեսական գոտու գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Դրանց համաձայն՝ ազատ տնտեսական գոտում գործելու իրավունք կունենան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Share