Բաժին. Տնտեսական

ԲՈՒՀ-ԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԻՆ ՇԵՄ

ՀՀ կառավարությունը քննարկել է Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, սահմանել ուսման վարձի վերին շեմը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ նախագծի վերաբերյալ գործադիրն առաջարկել է առկա խնդիրները քննարկել հեղինակների հետ՝ համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:
Share