Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել էր «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը, ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 18.07.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ՝ Ծառայության պետի որոշմամբ վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը:

Share