Բաժին. Տնտեսական

ԴԵԹՐՈՅԹԸ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Դեթրոյթը սնանկ ճանաչելու մասին քաղաքի իշխանությունների ներկայացրած հայցը նահանգային դատարանը ճանաչել է անօրինական: Ըստ դատարանի՝ իշխանությունների այս որոշումը խախտում է քաղաքի բնակիչների իրավունքները:

Չնայած դատարանի նման դիրքորոշմանը, Դեթրոյթ քաղաքը սնանկ ճանաչելու գործընթացն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Հայցը կքննարկվի վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ ամերիկյան ավտոարտադրության մայրաքաղաք Դեթրոյթի կուտակած պարտքը գերազանցում է 20 մլրդ ԱՄՆ դոլարը: Քաղաքի բյուջեի պակասուրդը հասնում է 380 մլն ԱՄՆ դոլարի: Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել և հասել է 700 հազարի:

Նշենք նաև, որ եթե Դեթրոյթը սնանկ ճանաչվի, ապա քաղաքի ողջ ունեցվածքը կներկայացվի վաճառքի: Ներգրավված միջոցներով էլ կմարվի քաղաքի պարտքը:

Ամերիկյան Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում են գտնվում խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ GM-ի, Ford-ի և Chrysler-ի գլխամասային գրասենյակները:

Share