Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ 5 ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՀՆԱ-Ի 100%-Ը

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Բելգիայի պետական պարտքը աճել է և հասել ՀՆԱ-ի 104.5%-ին: Արդյունքում, եվրոպական այն երկրների թիվը, որոնց պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը, հասել է 5-ի: Այս մասին են վկայում եվրոպական Eurostat վիճակագրական ծառայության վերջին տվյալները:

Նշենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հունաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 160,5%-ը, Իռլանդիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 125,1%-ին: Պոտուգալիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 127,2%-ը, իսկ Իտալիայինը՝ 130,3%-ը:

Հաշվետու եռամսյակում Բելգիայի պետական պարտքը բացարձակ արտահայտությամբ կազմել է 394,2 մլրդ եվրո:

Նշենք, որ Եվրոպան այժմ գտնվում է Եվրամիության ստեղծումից ի վեր իր ամենաերկար ճգնաժամի մեջ: Եվրոգոտում անդամ հինգ երկիր արդեն իսկ դիմել է միջազգային վարկատուներին՝ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարվա արդյունքներով Եվրամիության տնտեսության անկումը կկազմի 0,6%:

Share