Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ «ԽՐՎԵԼ Է» ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Եվրոգոտու անդամ 17 երկրի պետական պարտքը կազմել է ռեկորդային՝ ՀՆԱ-ի 92,2%-ը: Այս մասին հաղորդում է եվրոպական Eurostat վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Եվրոգոտու երկրների պետական պարտքը կազմել էր ՀՆԱ-ի 90,6%-ը, 2011 թվականին՝ 87,3%-ը, իսկ 2010 թվականին՝ 85,4%-ը:

Հաշվետու եռամսյակի արդյունքներով Եվրամիության անդամ 27 երկրի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 85,9%-ը՝ 2012 թվականի արդյունքներով գրանցված 85,2% ցուցանիշի դիմաց: Եվրամիության անդամ 27 երկրից 14-ի պետական պարտքը գերազանցել է ազգային ՀՆԱ-ի 60%-ը:

Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության բարձր ցուցանիշով առաջատար են Հունաստանը (160,5%), Իտալիան (130,3%) և Պորտուգալիան (127,2%): Ցուցանիշը ցածր է Էստոնիայում (10%), Բուլղարիայում (18%) և Լյուքսեմբուրգում (22,4%):

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Եվրոգոտու ՀՆԱ-ն կազմել է 11,112 տրիլիոն եվրո, իսկ Եվրամիության ՀՆԱ-ն՝ 8,750 տրիլիոն եվրո:

Share