Բաժին. Տնտեսական

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է  Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Ռոդիքա Պրինարիուի հետ, ով օգոստոսի 15-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեության, արդյունավետ համատեղ աշխատանքի, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման համար: «Ես բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովների նիստերը կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար միջավայրի  ձևավորման հարցում»,- նշել է նախարարը:

Քրինա Ռոդիքա Պրինարիուն նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:

Share