Բաժին. Տնտեսական

MICROSOFT-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՆԿՈՒՄ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կկրճատվեն շուրջ 15%-ով: Նման կանխատեսում են ներկայացրել Microsoft ընկերության վերլուծաբանները:

Վերջիններս նշում են, որ վերջին մի քանի տարվա ընթացքում անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում նկատվում է անկում, որը գնալով ավելի է խորանում:

Կանխատեսվում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կվաճառվի ոչ ավելի, քան 75 մլն անհատական համակարգիչ:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա համար Microsoft-ի վերլուծաբանները կանխատեսում են անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքի ծավալների 14% անկում: 

Share