Բաժին. Տնտեսական

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպմանը քաղաքապետը, ներկայացնելով N3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը,  նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով:

Share