Բաժին. Տնտեսական

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻՆ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, մասնավորապես` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, արտաքին ներդրումների ծավալների մեծացման, նոր աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացման, նոր շուկաների ձեռքբերման և մի շարք այլ ուղղություններով  իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են նաև  ՀՀ-ում ներկայացված դոնոր կազմակերպությունների գործունեության համակարգմանն առնչվող հարցեր:

Share