Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են նախարար Արմեն Աշոտյանը և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանը:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում  որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկի և դասավանդվող բովանադակության վերանայում, ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:

Share