Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 330 հազար 484 մարդ, մեկնել՝  363 հազար 009 մարդ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչպես մեկնողների, այնպես էլ ժամանողների թիվը կրճատվել է:

Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին «Զվարթնոց» օդանավակայանով մեր երկիր էր ժամանել 333 հազար 962 մարդ, մեկնել՝ 384 հազար 037 մարդ:

Share