Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով՝ հիմնական պայմանավորված ներքին սպառման ծավալների անկմամբ: Այս մասին հաղորդում է երկրի պետական վիճակագրական գործակալությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, տարեկան կտրվածքով, իսպանական տնտեսության անկումը կազմել է 1,7%:  

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ Իսպանիայի տնտեսությանը չի հաջողվում դուրս գալ ճգնաժամից: 2013 թվականի երկրորդ եռամսյակն արդեն 8-րդ եռամսյակն է, ինչ Իսպանիայի տնտեսությունը գրանցում է անկում:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատ, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,5%-ով:

Իսպանիայում գործազրկության մակարդակը հասնում է ռեկորդային 27,2%-ի, իսկ պետական բյուջեի պակասուրդի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ամենաբարձրն է Եվրամիության երկրների շարքում:

Երկրի կառավարությունը վստահ է, որ ներկայում կիրառվող խիստ տնտեսող քաղաքականությունը կարող է փրկել երկրի տնտեսությունը: Պաշտոնապես կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Իսպանիայի տնտեսությունը կգրանցի աճ:

Վերլուծաբանների կանխատեսումներն առավել վատատեսական են: Վերլուծաբանները վստահ են, որ Ւսպանիայի տնտեսությունը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ տնտեսական դրական զարգացումներ գրանցվել ողջ Եվրոպայում:

Share