Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ

Հայկական գինիների արտադրության ծավալները աճել են: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին վեց ամսում մեր երկրում արտադրվել է 2425.4 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով:

Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունն աճել է շուրջ 3 անգամ և կազմել 116.9 հազար լիտր:

Նշենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել էր 2009.9 հազար լիտր գինի և 38.1 հազար լիտր շամպայն-գինի:

Share