Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԲԵՆԶԻՆԸ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ

Հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.4% և 3.7% գնաճ:

Միևնույն ժամանակ, հուլիսին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:

Share