Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՇՈԿՈԼԱԴ

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 3452,4 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շոկոլադի ներմուծման ծավալներն աճել են շուրջ 7%-ով:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստան ներմուծված շոկոլադի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 16,1 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան էր ներմուծվել 14,8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 3206,7 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ:

Share