Բաժին. Տնտեսական

ԿՊԱՐԶԵՑՎԻ ԴԵՂԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԴԱՇՏԸ

Կառավարությունն ընդունել է երեք որոշում, որոնք միտված են առողջապահության, մասնավորապես` դեղերի հսկողության ոլորտում բիզնես սկսելու պայմանների բարելավմանը, որպեսզի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ գործունեությամբ զբաղվեն առանց ավելորդ և անհիմն պահանջների և ծախսի: Կկրճատվեն նաև անհարկի վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը:

Կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումներն ընդունվել են «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով մշակված առաջարկների հիման վրա:

Share