Բաժին. Տնտեսական

ՆԵՐԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը:  

Սահմանվել է, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաև հարկ վճարողների կողմից 2013թ. հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները:

Պարգևավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 և ավելի նիշերին համընկնելու դեպքում, ընդ որում, 8 և 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգևավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաև նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:

Հաստատվել են նաև ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ների կիրառման կարգը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին  նոր ՀԴՄ-ներն արդեն իսկ մտել են շրջանառության մեջ: Դրանք օգտագործում են տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։

Share