Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 70%

Ընթացիկ տարվա առաջին կեսին բնակչությանը մատուցված տրանսպորտային ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 79,6 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 8%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անկումն առավելապես պայմանավորվել է օդային տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալի կտրուկ անկմամբ: Այսպես, հաշվետու ամիսներին օդային տրանսպորտի ոլորտում բնակչությանը մատուցվել է 5,5 մլրդ ՀՀ դրամի ծառայություն: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է 70%-ով:

Միևնույն ժամանակ, ցամաքային տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 49,0 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով:

Share