Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԱՌԱՎԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) կստեղծվի հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով: Համապատասխան որոշմամբ կառավարությունը սահմանել է հանձնաժողովի կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:

Կառավարությունում վստահ են, որ որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական և կատարելագործված պայմաններով:

Սահմանվել է նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:

Share