Բաժին. Տնտեսական

ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԳՆԵՐ

Կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած՝ Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու որոշման 3-րդ հավելվածը, որի համաձայն հետայսու կարող է օգտագործվել ևս երեք տառ՝  «C», «F», «Z»:

Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «D», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U» և «V» տառերը:

Մեկ այլ որոշմամբ սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման նոր գներ՝ 60 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ:

Share